A
A
Հայկ Մարությանն ու Տիգրան Ավինյանը կբանավիճեն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կբանավիճի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ,
Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։
Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է Հայկ Մարությանը։