Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիգ
A A
Տնտեսություն

Սիգի ձկնկիթը չի արտահանվի

6 ամիս ժամկետով սահմանափակում կկիրառվի սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից՝ վեց ամիս ժամկետով: 
 
Որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Նախագիծը նպատակ ունի կանխարգելելու միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետեւանքները։
 
Շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի կբարելավվի, սիգի կայուն զանգված կպահպանվի և արդյունագործական որս կիրականացվի։