A
A
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։
Ի՞նչ է պարզվել ստուգումների արդյունքում
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Սա մարդու առողջությանը սպառնացող ռիսկ է:
Ինչո՞ւ է կասեցվել արտադրությունը