Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախագահ ստորագրել
A A
Պաշտոնական

Նախագահը վաստակավոր շինարարի կոչում է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանին շնորհվել է վաստակավոր շինարարի պատվավոր կոչում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանը կոչումը ստացել է շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար։