A
A
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվել են կալանքից
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գեւորգ Ներսիսյանի եւ եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն դրամ գրավ եւ բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրանց պաշտպան Արա Զոհրաբյանը:
Նրանք մեղադրվում են ընտրական հանցագործության համար: Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյան էր ահազանգել, որ Ոսկեհատում խոչընդոտվել էր իր քարոզրաշավը:
Պաշտպանն հավելել է՝ Գեւորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն եւ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: