6 ամիս է դուք եք կառավարում, դե իջացրեք սակագինը՝ եթե մենք թալանում էինք, իսկ դուք լավ եք կառավարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի խոսքով՝ նախկինում գոյություն ուներ հստակ մեխանիզմ՝ բողոք ստանալու և արձագանքելու համար։
Ըստ նրա ՝ եթե նույնիսկ ցանկություն լիներ որևէ բան կոծկելու, դա գործնականում անհնար էր, քանի որ պետական մարմինները աշխատում էին, և ցանկացած կեղծիք արագ բացահայտվելու էր։
Այսօր, սակայն, նրա խոսքով, որևէ պետական կառույց որևէ կերպ չի սաստում կամ ստուգում չի իրականացնում ՀԷՑում, ինչը, ըստ Ղազինյանի, արդեն իսկ անպատժելիության դրսևորում է և կարող է խոսել ենթադրյալ կոռուպցիայի մասին․ «Այն 6 կետերից է, որի համար մենք զրկվեցինք լիցենզիայից»:
«Ի՞նչ է նշանակում հավելագրում: Ենթադրում եմ, որ իրենք ունեն կորստի չափ, որը պետք է փակել, բայց մտածում են՝ եթե մենք ավելի շատ կորստի չափ փակենք, քան նախկինները, կստացվի, որ մենք ավելի վատ ենք կառավարում: Մտածել են՝ ի՞նչ անել, հավելագումար են գրել»:
«Սամվել Կարապետյանի կառավարման օրոք ՀԷՑ-ը ավելի լավ էր աշխատում»,- հայտնեց նա։