Բացել լրահոսը Փակել լրահոսը
635744257_1226249039696964_2813250368476932240_n
A A
Պաշտոնական

ԱՆ-ն՝ Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին

Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ հստակեցնում ենք.
 
Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:
Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:
Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:
Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով:
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար: