Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կալանավայրում 5 օր էլ դիմացավ, 5 ամիս էլ, ոչ մեկի հետ չբանակցեց.Ղազինյան (տեսանյութ)

«Եթե քո ղեկավարած կազմակերպության բարի համբավը քեզ համար միևնույն է, ուրեմն ևս մեկ անգամ հաստատվում է, որ այնտեղ կա քաղաքական նպատակ»,-ասում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Ըստ նրա՝ բավականին մեծ թվով մարդիկ արդեն հասկանում են, թե ինչ է կատարվում, իսկ իշխանությունների յուրաքանչյուր քայլը ՀԷՑ-ի ուղղությամբ միայն խորացնում է այն համոզմունքը, որ կա վախ Սամվել Կարապետյանից։

Ղազինյանի խոսքով՝ այս պահին որևէ բանակցություն չկա, բանակցելու կարիք էլ չկա։

«Բնականաբար հետևում եք կառավարության ղեկավարի հայտարարություններին՝ իսկ միգուցե պարզվի, որ այնպիսի բաներ են կատարվել, որ արժեքը իջնի և այլն։ Նախ ասեմ, որ երբևիցե այդպիսի հայտարարությունները հենց այնպես չեն արվում», - ընդգծեց Ղազինյանը։

Նա դեպքը նմանեցրեց նախկինում հնչած մեղադրանքներին. «Սա նույն սերիայից է, որ ասում էին՝ հաղորդում ենք տվել, հաղորդում ենք տվել, էս 6 ամիս է՝ հաղորդում են տվել, դեռևս ոչ մի քրեական գործից տեղեկություն չունենք: Սենց բան չեմ տեսել՝ քաղաքական իշխանությունը հայտարարի՝ 3 միլիոն մարդու գրպան են մտել, հայտարարի չարաշահումներ ու ընդհուպ ինձ հետ կապված քողարկված բաներ, ու արդեն 6-7ամիս ոչ մի լուր չկա: Այսինքն հայտարարում են ինչ-որ մի բան՝ հասկանալու համար՝ ով ինչպես կարձագանքի», - նշեց Ղազինյանը:

Ըստ նրա՝ որքան աճում է Սամվել Կարապետյանի հանրային վարկանիշը, այնքան սրվում են իշխանությունների գործողությունները։

«Ինչքան Սամվել Կարապետյանի ռեյտինգը աճում է, ավելի սրվում են իրենց գործողությունները, որոնց մենք պատրաստ ենք: Այդպիսի խոսակցություն կար չէ՞, որ 5 օր չի դիմանա բանտում. 5 օր էլ դիմացավ, 5 ամիս էլ»: