Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Այո', Սամվել Կարապետյանը «թքած ունի» մեծ գումարների վրա, բայց 1 մլրդ-ին մոտ ակտիվ ունի ՀԷՑ-ում (տեսանյութ)

Չի կարելի մի ապրանք գնել ավելի էժան ու հետո հայտարարել, թե նախկինում այն թանկ է ձեռք բերվել։ Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի՝ պետք է հասկանալ այդ ապրանքների տարբերությունը, քանի որ էժան սարքավորումները համակարգի համար կարող են լուրջ խնդիրներ ստեղծել։

«Էրեբունու վթարից հետո, հերթական անգամ, անկախ իր գտնվելու վայրից, անկախ, թե ինչքան վատ բաներ են փորձել իր դեմ անել, Սամվել Կարապետյանը տվեց իր համաձայնությունը, որ սարքավորումները տրվեն ՀԷՑ-ին, ու ՀԷՑ-ը վթարը վերացնի, քանի որ դա վերաբերում էր մեր ազգաբնակչությանը»:

Ղազինյանը շեշտեց, որ Սամվել Կարապետյանի համար գումարը չի խնդիրը․ «Այո, նա թքած ունի շատ մեծ գումարների վրա: Մոտավորապես 1 մլրդ-ին մոտ ակտիվ ունի ՀԷՑ-ում»: