A
A
Խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։
Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։