Բացել լրահոսը Փակել լրահոսը
00-21
A A
Պաշտոնական

Առաջիկայում կներկայացնենք «Իմ քայլը» հիմնադրամի 2020-2021 թթ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ առաջիկայում կներկայացնեն «Իմ քայլը» հիմնադրամի 2020-2021 թվականների գործունեության մանրամասն ֆինանսական հաշվետվությունը:
 
«ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է։ Նոր գործադիր տնօրենը՝ Լիլիթ Գրիգորյանը, հոգաբարձուներին է ներկայացնում Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի զարգացման ուղիները, ինչպես նաեւ՝ նոր ծրագրերը։
 
Առաջիկայում կներկայացնենք հիմնադրամի 2020-2021 թվականների գործունեության մանրամասն ֆինանսական հաշվետվությունը»,- գրել է նա: