Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Թիրախավորումից երբեմն նեղվում եմ, բայց վարքագիծս դրանից չի փոխվի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

«Ինձ թիրախավորում են ամենօրյա ռեժիմով»,–ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա իրեն քաղաքական հնաբնակ չի համարում, բայց արդեն զգացել է, որ քաղաքականության մեջ խաղի կանոններ չկան՝ հարվածում են բոլոր կողմերից, ու պետք է կարողանաս հակադարձել։

Աննա Գրիգորյանը կանանց խորհուրդ է տալիս քաղաքականություն մտնել վարդագույն ակնոցները հանած և գիտակցությամբ, որ թիրախավորում լինելու է։

Կանանց համար հատկապես դժվար է դիմակայել թիրախավորումներին։

Անընդհատ հնչող հաճոյախոսությունը, թե՝ «ինչ լավ աղջիկ է, հազար տղամարդ արժե», Աննա Գրիգորյանին շատ չի ոգևորում։ Ասում է՝ դա նշանակում է, որ իմ գործունեությունն ընդունում են միայն տղամարդուն բնորոշ հատկություններ վերագրելու միջոցով, այսինքն, կնոջ դերը նսեմացվում է։

Ի՞նչն է օգնում և խանգարում կնոջը՝ քաղաքականության մեջ, ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորում պատգամավորին․

Աննա Գրիգորյանի պատմությունը տալիս է այս հարցերի պատասխանը։