Դավիթ Սանասարյանի գործով դատավճիռը 9 ամիս անց տեղադրվել է «Դատալեքս»-ում
Աջակցիր «Ա1+»-ինՊետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դատավճռի հրապարակումից մոտ 9 ամիս անց նոր միայն այն հրապարակվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նախորդ տարվա մայիսի 29-ին արդարացել էր։
Դատարանը ճանաչել էր Դավիթ Սանասարյանին անպարտ եւ արդարացրել հանցակազմի բացակայության հիմքով: Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Արդարացման դատավճիռը հրապարակվել է գործը մոտ 6 տարի դատարանում քննվելուց հետո:
Դատարանը որոշել է իրեղեն ապացույց ճանաչված 6 հատ տարբեր գրառումներով հեմոդիալիզի իրականացման համար նախատեսված բժշկական պարագաները վերադարձնել Սամվել Ադյանին: Իսկ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել: