Բացել լրահոսը Փակել լրահոսը
4ae888a9-b8dd-4fa6-f4b3-08de3c642a37_cx0_cy16_cw0_w1597_n_r1_s_s
A A
Տնտեսություն

Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան

Ազատություն ռ/կ

«Ազատությանն» են դիմել Լարսի անցակետով ռուս - վրացական սահմանը հատած հայկական բեռնատարներ վարորդները՝ պնդելով, որ փետրվարի 12-ից վրացական կողմում իրենց թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:

Շինանյութ տեղափոխողների խոսքով՝ վրացական կողմը ոչ մի հիմնավոր բացատրություն չի տալիս, ու իրենք անելանելի վիճակում են հայտնվել:

«Ասում են՝ «կանգնեք, մինչև հրաման կտան հայկական բեռները թողնել, կթողենք»,- «Ազատությանը» փոխանցեցին վարորդները, որոնք սահմանին լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար առայժմ գերադասում են անանուն մնալ:

«Մոտ 100 ֆուռի մասին ա խոսքը, 20-ից ավելին ստեղ ենք՝ Ռուսաստանի ու Վրաստանի սահմանի ռենտգենի հրապարակում, մի մասն էլ Գեզիի ստայանկա են ուղարկել», - պատմեցին տասն օր ռուս - վրացական սահմանային անցակետում գիշերներ լուսացնող վարորդները:

Հայ բեռնափոխադրողները պարբերաբար են բախվում այս խնդրին: Անցած տարի ալկոհոլ տեղափոխողներն էին շաբաթներ, երբեմն ամիսներ անցկացնում Լարսի և Գեզիի անցակետերում, երբ բեռները ենթարկվում էին մանրակրկիտ լաբորատոր ստուգումների: