«Հաղթանակ» զբոսայգու «կանաչ» բնակիչները նորից ավելացան
Աջակցիր «Ա1+»-ին
Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ֆբ-յան էջից տեղեկանում ենք․
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան


«Հաղթանակ» զբոսայգու «կանաչ» բնակիչները նորից ավելացան: Հերոսների ծառուղու հարակից տարածքում տնկվեց 210 կաղնի:

Տնկիները նվիրաբերել էր «Հայ Անտառ» ՓԲԸ:

Ծառատունկին մասնակցում էին ՀՈԱԿ-ի աշխատակիցները, Երևանի Քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, հասարակական կազմակերպություններ և հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:


Տունկին ներկա էր նաև Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը: «Կյաժի» անունով «Հաղթանակ» զբոսայգում կաղնի տնկվեց:


Այսպիսով, «Հաղթանակ» զբոսայգին կամաց-կամաց ծառուտների է բաժանվում:
Կար արոսենիների ու կեչիների պուրակ, ստեղծվեց նաև կաղնուտը: Մոտ ապագայում այս շարքը կհամալրեն նաև հմայիչ սզնիները: Ի դեպ, զբոսայգու տարածքում հայտնաբերվել են Խորհրդային ժամանակաշրջանից մնացած, բայց հպարտ կանգնած լորենիներ:


Հեռու չէ այն օրը, երբ կյանքը «Հաղթանակ» զբոսայգում հին օրերի պես կեռա մեղուների բզզոցով, սկյուռիկների կաղնու խաղով ու մարդկանց անցուդարձով: Նոր կյանքի երաշխավորն այգու նորատունկ ծառերն են: