A
A
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
2026 թ. հունվարի 30-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8276 անձ, որոնցից 1792-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։ Շահառուների 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։
Ամբողջությամբ վարկը մարված 1792 շահառուների վարկերի մարման համար հատկացվել է նրանց կողմից վճարված եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390,0 մլն դրամ։
Մինչև 2025 թ. դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից առաջացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն ուղղվել է 1,3 մլրդ դրամ։