Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց (տեսանյութ)

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Բարխոյանը որոշեց երկու ամսով երկարացնել Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը՝ կալանքը:

Դատարանը նշեց, որ գործը դեռ դատաքննության փուլում է: Մինչ այդ Բագրատ Գալստանյանը իր խոսքում ասաց, որ կալանքի փոփոխություն կոչվածը նշանակում է համագործակցել դատարանի հետ, չարիքի իշխանության հետ։

Նա հավելեց, որ չի ընդունելու տնային կալանքը, գրավի անհրաժեշտություն չկա, բացի այդ երկրից բացակայելու արգելքն իր համար ամենավիրավորականն է:

Բագրատ Գալստանյանը եւ մյուս 17 անձինք մեղադրվում են իշխանության յուրացման եւ ահաբեկչության մեջ:

Նրանցից 5-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառված եւ միայն երկուսն են գտնվում կալանավայրում՝ Բագրատ Գալստանյանը եւ Վահագն Չախալյանը: