Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մենք բոլոր խախտումները ցանկանում ենք տեսնել, այդ թվում ձեր միջոցով․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)

«Մենք նկատել ենք Վարդանանց փողոցի խնդիրը, և մոտ օրերս այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում»,– ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ առանց բիտումի իրականացված աշխատանքը չի կարող պահպանվել և ենթակա է ամբողջական քանդման, քանի որ չի համապատասխանում քաղաքապետարանի սահմանած չափանիշներին։

«Առանց բիտումի իրականացված աշխատանքը ամբողջությամբ կքանդվի, քանի որ այն չի համապատասխանում քաղաքապետարանի ստանդարտներին»,– հայտարարել է Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը հայտնաբերել են շինբարեկարգման վարչության աշխատակիցները, որոնք այն բարձրաձայնել են ներքին կարգով, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր։

Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ գործող երաշխիքային պայմանագրերը ուժի մեջ են, և բոլոր պարտավորությունները կիրականացվեն։

«Երաշխիքի պայմանագրերը ուժի մեջ են, երաշխիքային պարտավորությունները նույնպես կկատարվեն։ Ես պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չունենք որևէ միտում որևէ խախտում չնկատելու, և նկատելու դեպքում իրականացնում ենք մեր լիազորությունները»,– ասել է նա։