Բացել լրահոսը Փակել լրահոսը
վիվասել
A A
Պաշտոնական

Վիվասելը հերքում է բաժանորդային տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը

Հայտարարություն

Ի պատասխան առանձին ԶԼՄ-ներով այսօր շրջանառվող տեղեկությունների, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազայից տեղի է ունեցել բաժանորդային տվյալներին վերաբերող արտահոսք, ընկերությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունները՝ որպես իրականությանը չհամապատասխանող: 

Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազաները լիարժեք պաշտպանված են. ընկերության բաժանորդների անձնական տվյալների մշակումն ու պահպանումն իրականացվում է  ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) միջազգային ստանդարտի պահանջների կիրառման համապատասխան:   

Վիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների և Վիվա-ՄՏՍ-ի Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով սահմանված դրույթների:

Շնորհակալություն:

Հարգանքով,

Վիվա-ՄՏՍ