A
A
«Արարատ-Արմենիան» գավաթային խաղում հաղթեց «Վանին»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում այսօր Չերենցավանում միմյանց հետ հանդիպեցին տեղի «Վանը» և Երևանի «Արարատ-Արմենիան»:
Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց աֆրիկացի հարձակվող Զաքարիա Սանոգոն: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 2-ին, Երևանում:
Այսօր կկայանա այս փուլի վերջին խաղը: Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի գործող գավաթակիր «Նոային»: