Բացել լրահոսը Փակել լրահոսը
814560824_18407383087092919_5364501723903729327_n
A A
Սպորտ

Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է կարիերան ընտրանու կազմում:

«Որոշել եմ ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Այս որոշումն ընդունելը հեշտ չէր․ հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։

Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական հանդիպումից մինչև հավաքականում անցկացրած վերջին խաղս՝ այս ճանապարհի յուրաքանչյուր պահն ինձ համար թանկ է և ընդմիշտ կմնա իմ հիշողության ու սրտի մեջ։ Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունն ու միասին ապրած հույզերը միշտ ինձ հետ են լինելու։

Առանձնահատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին՝ վստահության և ինձ կրկին հավաքականում տեսնելու ցանկության համար։ Միշտ հավատացել եմ, որ հավաքականին պետք է ներկայանալ լիարժեք առողջ ու լավագույն մարզավիճակում՝ պատրաստ տալու առավելագույնը։ Այսօր զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս եմ ինձնից պահանջում:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին՝ վստահության, թիմակիցներիս՝ ուս-ուսի անցած ճանապարհի, հավաքականի ամբողջ անձնակազմին՝ ամենօրյա աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու մեր երկրպագուներին՝ սիրո և աջակցության համար, հատկապես ամենադժվար պահերին։

Մեր հավաքականին մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ, որոնք հպարտություն ու ուրախություն կպարգևեն բոլորիս։ Միշտ ձեր կողքին եմ լինելու և ամբողջ սրտով ուրախանալու եմ ձեր յուրաքանչյուր հաջողությամբ։ Շնորհակալ եմ այս տարիների համար, իմ հավաքակա՛ն»,- գրել է նա։