Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի դատավարությունը։

Երկրորդ նախագահը դատարան է բերվել կալանավայրից՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սա Մարտի 1-ի ՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած արյունալի իրադարձությունների և տասը մարդկանց սպանության գործով Քոչարյանի առաջին նիստն է։ Այդ ժամանակ պաշտոնավարումն ավարտող երկրորդ նախագահն ու նրա ենթակաները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և ազդեցությունը չարաշահելու համար։