Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

 

Հարգելի պարոն Խանդիկյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։

 

Տասնամյակներ շարունակ Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ մեծ ներդրում ունենալով հայ թատերարվեստի զարգացման գործում։

Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով:

 

«Ռոմեո Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Մակբեթ»,«Փարիզյան դատավճիռ», «Անվերջ վերադարձ» , «Հուլիոս Կեսար» և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը:

 

Հարգելի պարոն Խանդիկյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ: