Բացել լրահոսը Փակել լրահոսը
FlNzWiLyvtyGtBcT
A A
Պաշտոնական

Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է

Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո։ 

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։ Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

Ներկայումս նա գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել։
Շնորհակալ ենք բոլորին ջերմ խոսքերի, աջակցության և մաղթանքների համար։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակենք մեր էջում»,- ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։