Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբա­նական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:

Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծա­ռա­­յության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղութ­յամբ առա­ջարկությունների ներկայացումը: