Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները կոչ են արել կողմերին վերահաստատել հրադադարի ռեժիմը խստորեն պահելու իրենց պարտավորությունը

Քաղաքականություն
osce minsk groop

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ) հունիսի 20-ին Վաշինգտոնում խորհրդակցություն ունեցան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Համանախագահներն առանձին-առանձին, ապա համատեղ հանդիպումներ ունեցան նախարարների հետ։

Նրանք նաեւ իրավիճակի եւ կարգավորման բանակցությունների կարգավիճակի մասին ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռեկերին։

Այս հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի վերջին զարգացումների եւ կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Արտաքին գործերի նախարարները հստակեցրին իրենց դիրքորոշումները եւ ակնկալիքները միջնորդների կողմից տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի ընթացքում առաջարկված մարդասիրական եւ անվտանգության միջոցառումների իրականացման առումով:

Ցավով նշելով վերջին զոհերի մասին՝ համանախագահները կոչ արեցին կողմերին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության եւ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։

Նրանք կոչ արեցին կողմերին  վերահաստատել հրադադարի ռեժիմը խստորեն պահելու իրենց պարտավորությունը եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, այդ թվում՝ դիպուկահարների օգտագործումն ու ինժիներական աշխատանքները շփման գծի եւ միջազգային սահմանի երկայնքով:

Համանախագահների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարները համաձայնեցին, որ անհրաժեշտ է լիարժեք օգտվել գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիներից՝ արագ արձագանքելու եւ ռիսկը նվազեցնելու համար։

Արտգործնախարարները համաձայնեցին մոտ ժամանակներս կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո: