Բացել լրահոսը Փակել լրահոսը
656002584_1261390046183207_6415937563981685543_n
A A
Սպորտ Պաշտոնական

Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

Չեխիայի Պրահա քաղաքում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ:

Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝ ենթախմբային փուլը մեկնարկելով 5 հաղթանակով: Դարյա Մալիշևան շարունակել է հաղթական ընթացքը նաև օլիմպիական մրցակարգում, որտեղ հաղթահարելով երեք անընդմեջ մենամարտ՝ արժանացել է երրորդ հորիզոնականի:

Նշենք, որ Մալիշևան հանդես է եկել ճկասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննեսյանի ղեկավարությամբ: