Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն։
 
Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը։
 
«Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէր կարող»,-ասաց Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
 
Միրզոյանը նաև մատնանշեց, որ ԱԳ նախարարությունն այս մասին «շեփորահարելու» անհրաժեշտություն չի տեսել, սակայն, քանի որ հարցը հնչում է, հարկ է համարում հայտնել այս մասին։