Բացել լրահոսը Փակել լրահոսը
41f629d1-467b-456a-bcda-1744e359381f
A A
Սպորտ

Համագործակցության հուշագիր՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ու Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի միջև

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն ու Եվրոպայի թենիսի ֆեդերացիան (Tennis Europe) ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի եվրոպական զարգացող երկրների մինչև 14 տարեկան լավագույն թենիսիստները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայ թենիսիստների հետ պարբերաբար անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցելու են Ծաղկաձորում կայանալիք միջազգային մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ 

Համագործակցությունը նոր խթան կդառնա հայկական թենիսի զարգացման համար՝ նպաստելով պատանի մարզիկների փորձի փոխանակմանը, մրցակցային մակարդակի բարձրացմանը և միջազգային ասպարեզում առավել ակտիվ ներգրավվածությանը։ Այս համագործակցությունը նաև կխթանի սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում՝ Ծաղկաձորը դարձնելով տարածաշրջանում թենիսի կարևոր կենտրոններից մեկը։