A
A
Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։
Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։
Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած ծավալուն աշխատանքի և մարզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Լիլիթ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու քաղաքական թիմին ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու մարզին ծառայելու և դրա զարգացումն ապահովելու համար։
Օգտվելով առիթից՝ նախարար Խուդաթյանը շնորհավորել է նաև Կոտայքի մարզի վերընտրված համայնքների ղեկավարներին, իսկ առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած համայնքապետերի` մաղթել հաջողություն։