A
A
Հրդեհ Մրգաշեն բնակավայրում
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 23 քմ), անասնակեր և վառելափայտ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ։