Բացել լրահոսը Փակել լրահոսը
աշուն
A A
Հասարակություն

Նոյեմբերի առաջին օրն արևոտ կլինի. եղանակի տեսություն

 Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։


Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`       23.6°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`           -4.5°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       9.8°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին: