Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Դատական համակարգը թողած՝ ընկել ենք համահարթեցման հետեւից. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Եկամտային հարկի համահարթ տարբերակն ամենահիմնավորվածն է տնտեսագետ Վահագն  Խաչատրյանի համար։  

Ըստ նրա՝ ավելի կարեւոր հարցեր կան, որոնց վերաբերյալ քննարկում չի ծավալվում Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում , եւ հանրության ամբողջ ուշադրությունը սեւռվել է միայն մեկ հարկատեսակի վրա։

«Մոռացանք, ընկանք  համահերթացման հետեւից, երբ այդ մի չնչին  հարց է հարկային տրամաբանության մեջ »,-ասում է նա՝ այս ամենում տեսնելով քաղաքական ենթատեքստ։ Նա այսօր ավելի կարեւորում է դատական համակարգի խնդիրը, որն ազդել է նաեւ տնտեսության վրա։

«Դեմագոգիա է. մասնագիտական առումով  լուրջ քննարկում չկա»,- եկամտահարկի համահարթեցման սկզբունքին դեմ արտահայտվողների փաստարկներին  հակադարձում է պարոն Խաչատրյանը։   

Հարկային նոր փոփոխություններով՝  կառավարությունն առաջարկում է, անկախ եկամտի չափից,   բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, որն աստիճանաբար պետք է  դառնա  20 տոկոս։

 Նրանց, ովքեր համարում են, որ այս կերպ խախտվում է  սոցիալական արդարության սկզբունքը, Վահագն Խաչատրյանը նշում է. «Սոցիալական արդարություն հասկացողություն ինձ համար գոյություն չունի»։

Տնտեսագետը բացատրում է՝ գոյություն ունի արդարություն հասկացողություն,որը նախորդ իշխանության օրոք վերացել է մեր երկրից եւ որի արդյունքում է նաեւ մեր երկիրը  հայտնվել տնտեսական այս վիճակում։

Որտե՞ղ էին այդ խրոխտ մարտիկները,- կառավարության առաջարկած  բարեփոխումներին դեմ արտահայտվող որոշ խմբերի մասին ասում է նա։

 «Ա1+»-ի հետ զրույցում նա օրինակներ է  բերում հարեւան Վրաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։

Մանրամասները՝  տեսանյութում