Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-րդ, 4-րդ երեխա ունեցողների թիվը շատանում է, 1-ին, 2-րդինը՝ նվազում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

Վերջին տարիներին չենք բարձրացնում նպաստները, նվազագույն աշխատավարձը, թոշակները, սակայն գնաճի որոշակի ցուցանիշ ենք բարձրացնում. այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին բարձրաձայնեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Փորձագիտական որոշակի շրջանակներում նշվում է, որ գնաճը շատ ավելի քիչ է, քան պաշտոնապես ներկայացվում է։ Եկող տարի 10 տոկոս գնաճ ենք ունենալու։ Սա ի՞նչ է նշանակում, մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում, որ վա՞տ են ապրելու։ Աղքատության հետ կապված ի՞նչ եք անելու։ Աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշ բյուջեի մեջ նշվել է միայն 2008-2009թթ.։ Նաեւ` մանուկների ծնունդը անշեղորեն նվազում է, սակայն 3-րդ, 4-րդ երեխա ունեցողների թիվը շատանում է։ Այսինքն, այն նպաստը, որ տալիս ենք այս դեպքում, դեր է խաղում։ Նշանակում է` մենք պետք է վերանայենք ռազմավարությունը, եւ 1-ին, 2-րդ երեխայի դեպքում 50-ի փոխարեն 500 հազար դարձնել նպաստը»։ Նիկոլ Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր խնայդրամարկղի խնայողություններին. «Էս մարդկանց մի մասը, տնից տեղից հեռու, մահանում է այն տարում, երբ պիտի ստանար իր նպաստը։ Գոնե մահվան դեպքում այդ տարում 85 տարին լրացած մարդկանց հարազատները այդ գումարները ստանան, քանի որ դա նաեւ էմոցիոնալ պահ է այդ մարդկանց համար, որ կարող է այդ գումարները կորցնեն»։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հաստատեց, որ 2013-14թթ. Են վերջին անգամ բարձրացրել թոշակներն ու աշխատավարձերը. «Գնաճն, այո, իր ազդեցությունը թողնում է քաղաքացիների եկամուտների նվազման վրա։ Ձեր նշած խնդիրն առկա է։ Ամենամեծ ազդեցությունը աղքատության վրա ունենում է տնտեսական աճը։ Մենք փորձում ենք խրախուսել ընդլայնված ծնելիությունը»։  Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Քաղաքական մոտեցման դեպքում համապատասխան գումար կգտնվի, ասենք օրինակ` պարգեւավճարներից կրճատում լինի։ Մենք չենք ասում պարտք վերցրեք՝ թոշակ բարձրացրեք, այլ ասում ենք՝ երկիրը արդյունավետ կառավարեք, ամեն ինչ տեղը կընկնի»: