Դոնալդ Տուսկ. «ԵՄ փլուզումը կբերի կախվածությանը գերտերություններից»
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը դիմելով ԵՄ երկրներին՝ ասել է, որ Վաշինգտոնի նոր ադմինիստրացիաի քաղաքական կուրսի փոփոխության պատճառով Եվրոպան հայտնվել է դժվարին իրավիճակում: Դոնալդ Թրամփը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Վաշինգտոնն առաջին տեղում դիտարկելու է իր շահերը, միաժամանակ կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները բավարար ջանքեր են գործադրում ալյանսի կենսունակության համար: Տուսկը կարծում է, որ ԵՄ-ն պետք է արժանապատվորեն վարի բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի , Չինաստանի եւ Թուրքիայի հետ եւ չտրվի պոպուլիստական եւ քսենոֆոբիական հայտարարություններին, որոնք հակասում են եվրոպական ինտեգրացիայի սկզբունքներին: «Հստակ պետք է հասկանալ, որ ԵՄ-ի փլուզումը ինչ-որ միստիկ ձեւով չի բերի անդամ երկրների ամբողջական անկախության: Ընդհակառակը, դա ավելի կմեծացնի անդամ երկրների կախվածությունը գերտերություններից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Չինաստանից»,-ասել է Դոնալդ Տուսկը: