Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե սփյուռքահայերը օրենքի սահմաններում կարող են, թող գան մասնակցեն». նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
SwCTtTqgE_M

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեմ չէ, որ սփյուռքի մեր մտավորականության ներկայացուցիչներից Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Արսինե Խանջյանը 2017 թ-ին   լինեն  Երեւանում եւ անձամբ հետևեն  ընտրությունների ընթացքին՝ «Արդարություն Հայաստան» նախաձեռնության շրջանակում։ «Իրենց խնդիրն է, իրենց կարծիքն է, կարող են, մեր օրենքները ինչքանով,  որ թույլ կտան, այդքանով կարող են իրենց իրավունքները իրացնել: Եթե սփյուռքահայերը օրենքի սահմաններում կարող են մասնակցել, թող գան մասնակցեն, որեւէ խնդիր չկա»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Հրանուշ Հակոբյանը: Նա հպարտանում է՝ ընտրական  այնպիսի օրենսգիրք է ստեղծվել, որին նույնիսկ ընդդիմությունն է իր հավանությունը տվել. «Հանրապետական կուսակցության համագումարում հանրապետության նախագահը հռչակեց, որ մենք անբիծ ընտրություններ պետք է անցկացնենք»: Սփյուռքի նախարարը դրական քայլ է համարում նաեւ այն, որ ընտրացուցակները հրապարակվելու են. «Ես ինքս եմ կողմ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելուն, ժողովրդի կամքը պետք է լինի, դա նաեւ քաղաքական կամքն էր նման օրենսգիրք ունենալու, դա մեր ղեկավարության ցանկությունն էր»: «Արդարություն Հայաստան» նախաձեռնությանն արդեն 4400-ից ավելի մարդ է միացել ամբողջ աշխարհից։ Նրանց մի մասը եւս հաջորդ տարվա ապրիլի խորհրդարանական ընտրություններին կգա Հայաստան ու դիտորդություն կանի։