Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության․ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին անգամ ունենք խաղաղություն։ 2025-ն առաջին օրացույցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր և վիրավորներ՝ անկախությունից ի վեր, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում։
 
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված նաև դե յուրե ամրագրում ունի՝ 2024թ․ երկու երկրների սահմանազատման հարցերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգերի ընդունումը, որ երկու երկրների փոխվարչապետները ստորագրեցին և համապատասխան ընթացակարգերով այդ փաստաթուղթը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։
 
Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության»,- ասաց նա։