Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության շուրջօրյա հետևողական աշխատանքի առանցքային ուղղություններից են նաև սպանության նախապատրաստության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Քրեական ոստիկանների համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին սպանության նախապատրաստության մեկ տասնյակից ավելի դեպք է բացահայտվել, իսկ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 8 դեպք։ «Սա հստակ մարտավարություն է, որը ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Նախապատրաստության փուլում հանցագործություն կանխելը կամ բացահայտելը բարդ գործընթաց է, որովհետև շատ ավելի զգայուն և բարդ իրավիճակում ենք գործում, երբ որ մենք չունենք հստակ փաստ և այդ փաստերը որոնել և դրանք ապացույց դարձնել, ըստ էության, բավական բարդ է, բայց Քրեական ոստիկանության, ինչպես նաև մյուս ծառայությունների համատեղ ջանքերով մենք ունենում ենք այդպիսի դեպքերի բացահայտումներ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։