A
A
Համակարգն աշխատում է խափանումներով․ ՊԵԿ
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգն աշխատում է խափանումներով։
«Ներկայում մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։