A
A
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Նա կներկայացվի նախաքննական մարմին, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով: