Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանը կարծես սպիդով հիվանդ լինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ruben-Mehrabyan_3

Ինչպե՞ս համադրել անհամադրելին. խոսքն այս դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է՝ ինչպես զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ –ի հետ՝ հաշվի առնելով պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ  նոր համաձայնագրով: Ռազմական եւ քաղաքական հարցերով փորձագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն  Սերգեյ Մինասյանի կարծիքով, կան խնդիրներ, որոնք տեսանելի ապագայում չեն կարող լուծվել, եւ ՆԱՏՕ-ն չի կարող անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող ՆԱՏՕ անդամ երկիր դառնալ: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այս կառույցի առանձնահատկությունը Հայաստանի համար, այն է, որ նա  դառնում է հովանոց, որն իր մեջ պարունակում է հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները»: saf ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գեւորգ Մելիքյանի կարծիքով, ՀԱՊԿ-ը կրկնում է ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը եւ համընկնում է ռուսական դոկտրինի հետ: Սա  իր վտանգներն ունի. ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ռուսաստանը Հայաստանին չի ներքաշի այն հակամարտությունների մեջ, որոնցում ինքն է ներքաշված: Փորձագետն ընդգծում է՝ չկա որեւէ հիմք, որով Հայաստանը կկարողանար մերժել Ռուսաստանին, նման պարագայում: «Հայաստանը ոնցոր լինի սպիդով հիվանդ, այսինքն, երբ սառնարանի դուռը բացում ես, կարող ես թոքաբորբ կպնել: Կարող են պահանջ դնել՝ հանեք դեսպանատները»,-ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ փորձագետների՝ այս հարցերի պատասխանը պետք չէ փնտրել ոչ  Ռուսաստանում, ոչ էլ ՆԱՏՕ-ում։ Ինչպես Հայաստանն իրեն կդիրքավորի, այդպես էլ նրան կվերաբերվեն։