Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանը» դաշինք է կազմում նոր ուժերի հետ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը կարևորում է պրոֆեսիոնալիզմը և ոլորտային փորձ ունեցող գործիչների ներգրավումը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է անցած ճանապարհ ունենան՝ ոլորտները հասկանալու համար։

Անդրադառնալով ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը՝ Կարապետյանը նշել է, որ փոփոխությունը հնարավոր է Սամվել Կարապետյանի ուժի միջոցով՝ ընդգծելով, որ այդ համոզման հիմքում հանրային տրամադրություններն ու տարբեր գործոններ են։

Նա նաև արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ նշելով, որ սպասում են իրենց կողմից հնչեցված առաջարկների իրականացմանը։