Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հադրութի շրջանի ուղղությամբ դիտարկում է անցկացվել

Պաշտոնական
osce

Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել   Հադրութի շրջանի  ուղղությամբ,  Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/  և Բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ մայոր Քրիստիան Հիրշը /Ավստրիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ ,   ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը  /Մեծ Բրիտանիա/ և    Բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխ /Ռուսաստան/։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:   ԼՂՀ ԱԳՆ