ԱԿՆԱԾԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հայոց պատմության էջերում հազարավոր վկայություններ կան այն մասին, որ ազգի ու պետության համար ծանր վիճակներում կանայք հավասարը հավասարի պես տղամարդկանց հետ ոտքի են ելել` պաշտպանելու իրենց հայրենիքն ու տունը` միաժամանակ մնալով քնքուշ ու բարի:
Վստահ եմ, որ ազգապահպան ու կենսական այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են ու մնալու են մեր հարատեւման երաշխիքը միշտ` թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս»:
Աժ նախագահը կանանց մաղթել է երջանկություն, հաջողություններ ու բոլոր նվիրական իղձերի իրականացում:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գնահատմամբ. «Այս գեղեցիկ տոնը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտության ու սիրո, ակնածանքի եւ գնահատանքի խոսքերն ողղելու ձեզ՝ ձեր նվիրումի եւ հոգատարության, անսպառ բարության, համբերության, ձեր ոգեշնչող ներկայության համար»:
«Ձեր ազգանվեր առաքելությանը հավատարիմ, դուք նկատելի մասնակցություն եք ցուցաբերում նաեւ մեր անկախ պետականության կայացմանը՝ նշանակալից ներդրում ունենալով մեր պետության հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում»,- շարունակում է վարչապետը` մաղթելով բոլոր կանանց առողջություն, անսահման սեր ու երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ գարնանային բարձր տրամադրություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքներն է «տիկնանց — օրիորդաց» հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: «Մեր մաղթանքն է, որ տոնը սկիզբ առնող գարնան հետ ուրախություն բերի բոլոր կանանց, — որ նրանց սրտերն ու հոգիները միշտ լուսավորված լինեն հավատի, հույսի ու սիրո երկնառաք շնորհներով:
Թող Տերը Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո քաջառողջ ու երջանիկ — եռանդաշատ պահպանի սիրելի մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` հանուն արժանավոր զավակների դաստիարակության, ընտանիքի զորացման — հայրենական մեր կյանքի շինության»,- ասվում է կաթողիկոսի շնորհավորական ուղերձում: