Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մեկ հաղթանակ Բաքվում. Հրանտ Մելքումյանը շանս չթողեց Գատա Կամսկուն

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը նույնպես հաղթանակով սկսեց ելույթները, Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Այսօր կայացած առաջին փուլի առաջին պարտիայում մեր շախմատիստը սեւ խաղաքարերով հաղթեց ամերիկացի փորձառու գրոսմայստեր Գատա Կամսկուն: Իսկ ահա մեր երիտասարդ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը ռուսաստանցի գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովի հետ խաղի սկզբում դիրքային առավելություն ստացավ, սակայն միջնախաղում թուլացրեց ճնշումը եւ բավարավեց ոչ-ոքի արդյունքով: ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը առաջին պարտիայում սպիտակներով խաղաղ դաշն կնքեց չեխացի Վիկտոր Լազնիչկայի հետ, իսկ 15-ամյա Սամուել Սեւյանը սեւերով պարտվեց ադրբեջանցի փորձառու շախմատիստ Թիմուր Ռաջաբովին: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն այսօր վստահ հաղթանակ տարավ, իսկ Գաբրիել Սարգսյանը` ոչ-ոքի խաղաց: Առաջին փուլի երկրորդ պարտիաները կկայանան վաղը` սեպտեմբերի 12-ին: Նշենք, որ գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով եւ յուրաքանչյուր փուլը բաղկացած է երկու պարտիայից: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում: