Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավագույն մարզական ընտանիք-2015»-ը մոտեցավ ավարտին

Սպորտ
sport-yntaniq

Սեպտեմբերի 12-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի խաղադաշտում տեղի կունենա ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը եւ հաղթող ընտանիքների պարգեւատրումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթը հերթական անգամ անցկացվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Արթուր Գալստյանի ու նրա անձնակազմի վերահսկողությամբ, որոնք մրցումների ամբողջ ընթացքում հերթապահել են մրցավայրերում: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցել են Արցախի, Հայաստանի 10 մարզերի ու Երեւանի 12 վարչական շրջանների 2065 ընտանիքներից հաղթած 144 եւ հաշմանդամ ունեցող 19 ընտանիքներ: