Եվրոպական ֆուտբոլը սատարում է սիրիացի փախստականներին
Եվրոպայում թափ է հավաքում ֆուտբոլային ակումբների կողմից սիրիացի փախստականների օգնելու գործընթացը: Մասնավորապես, Շվեյցարիայի ֆուտբոլի լիգան որոշել է 500-կան ֆրանկ փոխանցել փախստականների օգնության հիմնադրամին` առաջին եւ երկրորդ դիվիզիոնում խփած յուրաքանչյուր գոլի դիմաց: Անգլիայի առաջատար ակումբները` «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը», նույն հիմնադրամին մեկական եվրո են տրամադրելու ՈՒԵՖԱ-ի լիգայի խաղերում վաճառված յուրաքանչյուր տոմսի համար: Իսպանական «Աթլետիկոն» ու «Բարսելոնան» վաղը կայանալիք խաղում դաշտ կմտնեն հատուկ մարզաշապիկներով, որոնց միջոցով ակումբներն կոչ են անում իրենց ֆուտբոլասերներին օգնել սիրիացի փախստականներին: Սիրիացի փախստականերին օգնելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ պորտուգալական «Պորտոն», որը չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցող բոլոր ակումբներին հորդորել է գումարներ տրամադրել նրանց օգնության հիմնադրամին: