Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի ամենաանպարտելի կինը

Սպորտ
sport-anparteli

Ճապոնուհի ըմբիշ Սաորի Յոշիդան 13-րդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն: Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 32-ամյա մարզուհին ազատ ոճի 53 կգ քաշային կարգում մտել է եզրափակիչ, որտեղ հաղթել է շվեդացի Սոֆյա Մատսոնին, չնայած առաջին խաղափուլից հետո պարտվելիս է եղել 0:1 հաշվով: Նշենք, որ Սաորի Յոշիդան նաեւ օլիմպիական եռակի չեմպիոն է: Պաշտոնական մրցաշարերում նա պարտություն չի կրել 2005 թվականից սկսած, իսկ մյուս մրցումներում միայն երկու անգամ է ճաշակել պարտության դառնությունը: