Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հեծանվորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

Սպորտ
sport-hecaniv

Հեծանվային սպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանն արդեն սկսել է պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին, Աստանայում: «Ժամանակը շատ քիչ է, ուստի Եվրոպայի առաջնությունից հետո անմիջապես սկսեցի պատրաստվել աշխարհի առաջնությանը, որպեսզի ավելի լավ արդյունքներ ցույց տամ այդ մրցումներում» - «Ա1+»-ի մարզական լրագրողին համեստորեն հայտնեց 18-ամյա մարզիկը: Ինչպես տեղեկացրեց հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Եվրոպայի առաջնության ավարտից հետո մեր հեծանվորդներն մեկ շաբաթ վերականգնողական պարապմունքներ են անցկացրել, իսկ այսօրվանից սկսել են ծանրաբեռնված մարզվել` ինչպես հանրապետության մայրուղիներում, այնպես էլ` հեծանվահրապարակում: Ղազախստան մեկնելուց առաջ մեր հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Աստանայում կրկին մեծ սպասելիքներ կան Էդգար Ստեփանյանից, որն անցած տարի արդեն բրոնզե մեդալ է նվաճել այդ մրցումներում: