Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լողորդ Արտաշես Ադամյանը 2-րդ տեղը գրավեց իր խմբում

Սպորտ
sport-tbilisi-2015

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեցին Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 13 -րդ փառատոնի մրցումները: Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցասպարեզ մտավ պատանի լողորդ Արտաշես Ադամյանը, որը 200մ ազատ լողաոճում իր խմբում գրավեց 2-րդ տեղը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Ռուբեն Ղարիբյանը, սակայն 100մ դելֆին լողաոճում: Թենիս մրցաշարի առաջին փուլի խաղում մեր թենիսիստուհի Տաթեւիկ Ջալաթյանը 0:6, 0:6 հաշվով պարտվեց չեխուհի Կարոլինա Բերանկովային: Տղաների մրցումներում մեր Դավիթ Նազարեթյանը առաջին խաղում զիջեց էստոնացի Էրիկ Ռոբին Պարտցին` 3:6, 0:6: